Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՈւՂԻՂ. Մեկնարկում է Ջալալ Հարությունյանի գործով նիստը վերաքննիչ քրեական դատարանում
Ցորի հայտնի գործով վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց նիստը։ Հիշեցնենք, որ նախորդ նիստում Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 5.6 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նոր պաշտպան ներգրավվեց։
Նիստը հետաձգվեց, որ նոր պաշտպանը ծանոթանա գործի նյութերին։ Տուժող կողմը համոզված է, որ Ջալալ Հարությույանն իր գործողություններով ամեն բան անում է, որ ավարտվի վաղեմության ժամկետը։ Այն լրանում է հոկտեմբերի 12-ին։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում Ցորի Դ-20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով գեներալ-լեյտենանտ Հարությունյանին դատարանը մեղավոր է ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, նա դատապարտվել է 5 տարի վեց ամիս ազատազրկման։
Հարությունյանը մոտեցող թշնամուն ներկայացրել է որպես «մերոնք», ինչի հետևանքով տղաները չեն կարողացել պաշտպանվել։ Ջալալ Հարությունյանը չի ընդունում մեղքը։