Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանի՝ սրբազաններից մեկի «քեռակնոջ» թեմայով գրառման հետ կապված հարուցվել է վարույթ
Սրբազաններից մեկի «քեռակնոջ» թեմայով Նիկոլ Փաշինյանի գրառման հետ կապված արդեն հարուցվել է վարույթ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը։
«Մայիսի 30-ի առավոտյան հրապարակման հետ կապված մենք սեփական նախաձեռնությամբ վարույթ էինք հարուցել»,- ասաց նա։
Մարիամ Գալստյանը հստակեցրեց, որ մինչև փաստաբան Արա Զոհրաբյանի դիմումն իրենք սեփական նախաձեռնությամբ արդեն հարուցել էին վարույթ, իսկ առևերույթ մյուս խնդիրները, որոնք ներկայացվել էին դիմումով, դեռևս քննության փուլում են, ենթադրում է՝ երկուշաբթի օրը կունենան որոշում։
Հիշեցնենք, որ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման կապակցությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բողոք է ներկայացվել:
Հարցին՝ վարույթի վերջում ի՞նչ կարող են որոշել՝ օրինակ, Նիկոլ Փաշինյանը անպարկեշտ բառապաշար է օգտագործել,... ի՞նչ ընթացք է ունենալու, Մ.Գալստյանն ասաց. «Նախ քննարկենք՝ վարույթ հարուցվում է, թե ոչ, եթե վարույթը հարուցվում է, հարուցումից հետո հանձնաժողովը երկու տեսակի եզրակացություն պետք է տա՝ կամ առկա է կամ բացակայում է վարքագծի կանոնների խախտումը։ Եթե առկա է վարքագծի կանոնների խախտում, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում պատասխանատվությունը հանրային է, քաղաքական պատասխանատվություն է, այսինքն հրապարակում ենք, որ առկա է խախտում, պաշտոնատար անձն էլ պետք է պարզաբանում տա հրապարակային խախտման առչությամբ»։
Նա նաև ասաց, որ այն դեպքերում, երբ վարույթի շրջանակներում հայտնաբերում են՝ առկա են առերևույթ հանցակազմի տարրեր, հաղորդում են ներկայացնում, կան դեպքեր, երբ դրան չեն եզրահանգում, բացառապես վարքագծի կանոն է, այդ բոլոր դեպքերում տալիս են վարքագծի կանոնի խախտում կամ բացակայություն։
Հարցին պաշտոնյաները քանի անգամ «համբալ», նման արտահայություններ պետք է անեն, որ որոշակի վարքականոն կիրառվի, Մ. Գալստյանն ասաց. «Մենք չունենք քանակ։ Յուրաքանչյուր դեպք առանձին է քննվում։ Բոլոր դեպքերում, երբ որ կլինեն առանձին վարույթներով վարույթի հարուցման կամ առերևույթ խախտման հիմքեր, հարուցում ենք առանձին վարույթներ»։