Ինչի՞ մասին է խոսում Գարեգին Բ–ի լռությունը. Փաշինյան
Քաղաքական
11:49 06/06/2025
Հայաստան

Ինչի՞ մասին է խոսում Գարեգին Բ–ի լռությունը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ ուղղված իր հերթական գրառումն է արել.

«Ինչի՞ մասին է խոսում Գարեգին Բ–ի լռությունը։

Մենք՝ իր հոտը, սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը իր կողմից կուսակրոնության ուխտի խախտման եւ զավակ ունենալու վերաբերյալ։

Լռել, նշանակում է համաձայնվել եւ յուր անձը դուրս դնել Վեհարանից։ Ասել ճշմարտությունը, նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից։ Ստել, նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից»։

Ավելի վաղ Փաշինյանը  գրել էր. 

«Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետև  խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։...

Խնդիրը բարձրացնում եմ որպես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, որովհետեւ տեսնում եմ հոգեւոր անվտանգության խնդիր, ասում եմ նաեւ որպես ՀՀ վարչապետ, որովհետեւ տեսնում եմ պետական անվտանգության խնդիր։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ, ինչից հետո կիրականացվի հարցի հետագա պարզաբանում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչի՞ մասին է խոսում Գարեգին Բ–ի լռությունը. Փաշինյան