Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Կարեն Ջհանգիրյանը և Անդրեյ Գյագունցը գտնվում են Տեղ համայնքում։ Տղաների առողջական վիճակը լավ է»,- հայտնում են Տեղի համայնքապետարանից՝ հրապարակելով տղաների լուսանկարը։
Այսօր ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջահանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։
Քիչ առաջ ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում։
