Շիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. Մհեր Մելքոնյան
Տնտեսություն
12:23 08/06/2025
Հայաստան

Շիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է.

«Շիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից։ Աշոցք համայնքի բազմաթիվ բնակավայրերում վարակված անասուններ կան, իսկ մարդիկ՝ առանց իրազեկման և պաշտպանության։

Միևնույն ժամանակ՝ պետական կառույցները լուռ են։ Ոչ վերահսկողություն կա, ոչ լուրջ փոխհատուցում, ոչ պատասխանատվություն։

Այս իրավիճակն այլևս ոչ թե մասնագիտական բացթողում է, այլ իշխանությունների հանցավոր անփութություն։

֊Գյուղացին կորցնում է ապրուստի աղբյուրը՝ առանց պետական աջակցության։

֊ Հիվանդությունը շարունակվում է տարածվել։

֊ Համապատասխան պետական մարմինների կողմից ոչ մի լուրջ գործողություն։

Ես պահանջում եմ․

-Շտապ արձագանք՝ պետական կառույցների կողմից։

- Համապարփակ ստուգումներ Շիրակի մարզում։

-Արդար փոխհատուցում՝ ֆերմերներին հասցված վնասի դիմաց։

-Իրազեկման համապետական արշավ՝ բրուցելոզի կանխարգելման համար։

Պետությունը պարտավոր է գործել, ոչ թե սպասել, մինչ համաճարակը կհասնի մարզի մյուս համայնքներ։

Այսօր այցելել էի Աշոցք համայնքի Մուսայելյան բնակավայր։ Տեղում ծանոթացա տիրող իրավիճակին։ Այստեղ էլ գյուղացիները մնացել մենակ` առանց պետական որևէ լուրջ աջակցության։

Շիրակում բրուցելոզը ոչ թե պարզապես վարակ է՝ այլ պետական բացթողումների հետևանքով խորացող համակարգային ճգնաժամ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder