Բաքվի «դատավարությունները» նախապատրաստվել և հրահանգավորվել են ՀՀ-ի այս իշխանությունների կողմից. Սիրանուշ Սահակյան
Իրավունք
11:07 08/06/2025
ԼՂՀ

Բաքվի «դատավարությունները» նախապատրաստվել և հրահանգավորվել են ՀՀ-ի այս իշխանությունների կողմից. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի գործող իշխանությունները իրենց քաղաքականությամբ Ադրբեջանի ձեռքերն ազատեցին՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիներին առևանգելու և դատական ֆարս բեմականացնելու հարցում։ Արդյո՞ք իրավունքի պաշտպանության միջազգային կառույցներն ունե լծակներ ազդելու ադրբաջանական դատական համակարգի ապօրինությունների վրա և ընդհանրապես հնարավոր է հակազդել դատարաններում հայերի իրավունքների աղաղակող խախտումների գործընթացին։

Վերոնշյալ հարցերի  շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր դիտարկումները ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկորդ մասը՝ ստորև.

•Բոլոր դեպքերում ադրբեջանը երկարաժամկետ պլանավորում է ունեցել ոչնչացնել Արցախի պետականությունը և երկարաժամկետ պրոցես կասեցնելու նպատակով նրանց համար ցանկալի էր նաև պատժիչ գործողությունների իրականացնել այդ պետականությունը կերտած, նրա կայացման գործում ներդրում ունեցած անձանց նկատմամբ։

•Եվրոպական դատարաններում կա հստակ ձևավորված իրավական դիրքորոշում, որ հայատյացության և հայերի նկատմամբ համակարգված խտրականության պարագայում Ադրբեջանում գործող դատարանները չեն կարող ընկալվել, որպես հայերի խախտված իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցներ և սա է պատճառը, որ Միջազգային ատյանները Հայերին ազատում են ադրբեջանական ատյանները սպառելու պարտականությունից և ուղղակիորեն քննում են գործերը։

•Ադրբեջանում հայերի կյանքի իրավունքի խախտումների, խոշտանգումների, առևանգումների դեպքրեով մենք արդեն իսկ ունենք բազմաթիվ դատական ակտեր, երբ եվրոպական դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն խախտել են անձի իրավունքները, օրինակ սպանել են փակ հաստատությունում գտնվող հային, այլև զոհերի էթնիկ պատկանելիության հանգամանքով պայմանավորված, չեն հետաքնել դեպքը, արդյունավետ քննություն չեն իրականացրել և ապահովել են անպատժելիություն հանցագործների նկատմամբ։

•Բաքվի դատարանում կարող են ներկա գտնվել միայն ցուցակագրված անձինք, որոնց անունները նախապես հաստատվում և համաձայնեցվում են գործադիր իշխանության հետ։ Այդ ցուցակից դուրսմ որպեսա հասարակության ներկայացուցիչ, անկախ դիտորդ, դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչ, զրկված է ֆիզիկապես դատական նիստերի դահլիճ մուտք գործելու հնարավորությունից։

•Այս ցուցակագրված մարդիկ դրածոներ են։ Մենք այստեղ ունենք որպես տուժողներ կամ որպես ականատես վկաներ ներկայացող անձինք, որոնք իրական կյանքում առնչություն չունեն միջադեպերի հետ։

 •Միջաղգային իրավապաշտպանները պաշտոնապես դիմել են՝ խնդրելով մուտք երկիր, և մուտք դատական նիստերի դահլիճ և կրկին մերժվել են։ Արգելափակվել են օտարերկրյա փաստաբանների մուտքը, որոնք պետք է իրավաբանական աջակցություն ցուցաբերին և ինչու ոչ նաև դիտարկեին դատավարությունները։

 •Ադրբեջանն ակտիվ գործողություններով կանխել է անկախ դիտորդների հետազոտողների փաստաբանների մուտքը դատական նիստերի դահլիճ և նպատակը տեղեկատվություն թաքցնելն է, քանի որ դատավարությունն իմիտացվող է, բայց իրականում այնտեղ տեղի են ունենում աղաղակող մարդու իրավունքների խախտումներ։ Անկախ մասնագետներին մեկուսացնելով ադրբեջանը կանխում է այդ խախտումների փաստաթղթավորումը։

 •Հանրային վտանգավորություն ներկայացնող որևէ կոնկրետ արարք չի վերագրվում Ռուբեն Վարդանյանին, փոխարենը առաջ է քաշվում, իրավիճակի, պատմական զարգացումների համար նրա անհատական քերական պատասխանատվությունը։

•Ունենք գերիներ, որոնք ենթարկվել են բռնի անհետացման, քանի որ Ադրբեջանի ներկայացուցիչները մերժում են նրանց գերեվարման հանգամանքները, հրաժարվում են տրամադրել որևէ տեղեկատվություն նրանց գտնվելու վայրի, ճակատագրի առնչությամբ, չնայած այն բանի, որ կան փաստական տվյալներ, որ ադրբեջանական զինծառայողները որոշակի ժամանակահատվածում նրանց զրկել են ազատությունից։ Այսիքն այս անձինք գտնվել են ադրբեջանական ֆիզիկական հսկողության ներքո, ուստի նրանց չակատագրերի համար միակ պատասխանատուն եղել է և մնում է ադրբեջանի հանրապետությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բաքվի «դատավարությունները» նախապատրաստվել և հրահանգավորվել են ՀՀ-ի այս իշխանությունների կողմից. Սիրանուշ Սահակյան