Արցախցի Սերգեյը հաղթանակը նվիրել է զnhված հոր հիշատակին
Սպորտ
12:22 09/06/2025
Հայաստան

Արցախցի Սերգեյը հաղթանակը նվիրել է զnhված հոր հիշատակին

Հունիսի 8-ին Թբիլիսիում կայացած «Կիոկուշին» կարատեի միջազգային առաջնությանը մասնակցել է Հայաստանի հավաքականը, որի կազմում էին նաև արցախցի երեխաներ։ Բոլոր մասնակիցները դրսևորել են բարձր մակարդակի պատրաստվածություն, ունեցել փայլուն խաղեր ու գրանցել տպավորիչ արդյունքներ։ «Ապառաժ»-ը գրում է, որ 9 տարեկան արցախցի Սերգեյը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ իր հաղթանակը նվիրելով 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված հերոս հոր՝ Ռաֆիկ Հարությունյանի հիշատակին։ 

«Մեր մարզիկների ձեռքբերումները վկայում են, որ կիոկուշին կարատեն Հայաստանում գտնվում է պատշաճ մակարդակի վրա ու մեր երեխաների նորանոր հաջողությունները դեռ առջևում են։

Նշենք, որ Արցախում ևս այդ սպորտաձևը գտնվում էր բարձր մակարդակի վրա»,- գրել է կայքը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախցի Սերգեյը հաղթանակը նվիրել է զnhված հոր հիշատակին