Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանական բանակը կարձագանքի Իսրայելի ռեժիմի կողմից իր միջուկային օբյեկտների վրա ցանկացած ապագա հարձակման
Երկուշաբթի օրը Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը (ԱԱԽ) նշել է Իրանի հետախուզական կառույցի հաջողությունը՝ ըաստ որի, ձեռք է բերվել «սիոնիստական ռեժիմի միջուկային օբյեկտների վերաբերյալ հսկայական քանակությամբ ռազմավարական և զգայուն տեղեկատվություն և փաստաթղթեր», նշելով, որ իրանական բանակը կարձագանքի Իսրայելի ռեժիմի կողմից իր միջուկային օբյեկտների վրա ցանկացած ապագա հարձակման՝ թիրախավորելով ռեժիմի օբյեկտները՝ օգտագործելով այդ փաստաթղթերն ու տվյալները։
«Այս տեղեկատվությանը հասանելիությունը և տեղեկատվական-գործառնական գործողությունների ավարտը հնարավորություն տվեցին իսլամի զինվորներին (իրանական բանակին) անմիջապես հակազդել սիոնիստական ռեժիմի կողմից երկրի միջուկային օբյեկտների վրա ցանկացած հնարավոր հարձակման՝ հարձակվելով նրա գաղտնի միջուկային օբյեկտների վրա»,- «Mehr» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ։
Փաստաթղթում նաև հստակեցվել է, որ «Իրանի տնտեսական և ռազմական ենթակառուցվածքների դեմ ցանկացած չարագործություն» կարժանանա համապատասխան արձագանքի։