Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արամ Զավենիչի նախկին կուսակից դատավորն այսօր իր հարցով ԲԴԽ նիստին չէր ներկայացել
ԲԴԽ-ն այսօր նիստ էր գումարել՝ քննարկելու Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Դատավորին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը։
Հիշեցնենք, որ դատավոր Մասիս Մելքոնյանը նախկինում եղել է «Հանրապետություն» կուսակցության անդամ։
Կողմերն այսօր նիստին չէին ներկայացել, խնդրել էին հետաձգել նիստը։ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ հունիսի 4-16-ը մասնակցելու է ԱՄՆ մասնակցելու է ծրագրի։ Մասիս Մելքոնյանն էլ ԲԴԽ-ին տեղացրել է, որ հունիսի 6-ից առողջական խնդիրներ ունի, գտնվում է անաշխատունակության վիճակում։
Քննությունը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 19-ին, ժամը 14։30-ին։