«Հրապարակ». Երբեմնի խրոխտ հոգևորականներն ավելի զգուշավոր պահվածք են դրսևորում
Օրվա մամուլ
08:40 10/06/2025
Հայաստան

«Հրապարակ». Երբեմնի խրոխտ հոգևորականներն ավելի զգուշավոր պահվածք են դրսևորում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավի «պտուղներն» արդեն երևում են: Երբեմնի խրոխտ հոգևորականներն ավելի զգուշավոր պահվածք են դրսևորում: Պատմեցին, որ կիրակի օրը Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը եկեղեցու իր սենյակում է եղել, երբ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մտել են եկեղեցի, մոմ վառել և դուրս եկել: Հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքացիներն անհամբեր սպասել են, որ Տեր Ահարոնը դուրս կգա իր սենյակից և, իր բնորոշմամբ` «չարիքին» դուրս կհրավիրի Աստծո տաճարից, սակայն նա դուրս չի եկել:

Իսկ Տեր Ահարոնը եկեղեցու այն սպասավորներից է, որը հատկապես պատերազմից հետո ակտիվ քննադատում էր Փաշինյանին: Սիսիանի հոգևոր հովիվ Պարգև քահանան էլ, որ պատերազմից հետո հրաժարվել էր սեղմել եկեղեցի այցելած Փաշինյանի ձեռքը, շաբաթ օրը եկեղեցի է գնացել այն ժամին, երբ զույգն արդեն հեռացած է եղել: Հավելենք նաև, որ հունիսի 9-ին Գարեգին Բ-ն մեկօրյա այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, ուր հանդիպում կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու և Հայոց Մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder