Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունում մտահոգություն են հայտնել ՀՀ իշխանությունների կողմից եկեղեցականների դեմ ուղղված արշավի վերաբերյալ
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Կիլիկիա վերլուծական հարթակի առցանց նիստը։
Կաթողիկոսարանից հայտնում են, որ ժողովը նախ լսել է զեկույց Բեռնում անցկացված Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության պահպանմանը նվիրված համաժողովի մասին։ Խոսվել է Շվեյցարիայում Արցախի իրավունքների պաշտպանության համար իրականացված տարբեր նախաձեռնությունների մասին։ Մասնավորապես ընդգծվել է խորհրդարանական հանձնախմբի ձևավորումը, որը կոչ է անում երկխոսություն սկսել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։ Այս համատեքստում վերահաստատվել է Արցախի պետական կառույցների շարունակական գործունեության իրավական նշանակության կարևորությունը։
Ժողովի մասնակիցները խորը մտահոգություն են հայտնել Հայաստանում բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ իշխանությունների հրապարակած հարցադրումների պատճառով առաջացած մթնոլորտի վերաբերյալ։ Նրանք անընդունելի են համարել հարցերի՝ այս ձևով բարձրացումն ու արծարծումը, որը ներհասարակական լարվածություն է ստեղծում։