Ավանում հնչել են կրակոցներ, տուժել է նաև պատահական անցորդը
Իրավունք
13:41 10/06/2025
Հայաստան

Ավանում հնչել են կրակոցներ, տուժել է նաև պատահական անցորդը

Հունիսի 10-ին՝ ժամը 11.12-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ հրազենային վիրավորումով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 76 տարեկան մի կնոջ։ ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցում, նախնական տվյալներով՝ երկու անձի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ։

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, ընթացքում կողմերից մեկը գործադրել է հրազեն, ինչի հետևանքով միջադեպի մասնակից 31-ամյա տղամարդը, ինչպես նաև պատահական անցորդ կինը ստացել են վիրավորումներ և ներկայումս ստանում են համապատասխան բուժօգնություն։

Ոստիկանության ծառայողները պարզել են հանցանք կատարած անձի ինքնությունը։ Նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են լայնածավալ միջոցառումներ։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավանում հնչել են կրակոցներ, տուժել է նաև պատահական անցորդը