Փաշինյանը եկեղեցու դեմ պատվեր է կատարում իրեն հոգեհարազատ ոճով. Արմինե Ադիբեկյան
Քաղաքական
23:47 10/06/2025
Հայաստան

Փաշինյանը եկեղեցու դեմ պատվեր է կատարում իրեն հոգեհարազատ ոճով. Արմինե Ադիբեկյան

«Եկեղեցու լուծարումը եղել է 2020-ի պատերազմից հետո Ադրբեջանի պահանջներից մեկը, ինչպես Հայաստանի ապառազմականացումը, Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում, Սփյուռքից հրաժարվելը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։

Նա էլ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կոչով եկել էր օդանավակայան՝ դիմավորելու ԱՄԷ-ից վերադարձող Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Նա հիշեցրեց՝  մի քանի օր առաջ Փաշազադեն հայտարարեց, որ Հայ առաքելական եկեղեցին սպառնալիք է հանդիսանում, և այդ հարցը պետք է լուծվի։

«Դրա հաջորդ օրը Փաշինյանը սկսում է լուծել այդ հարցը։ Մի գեղեցի օր Փաշինյանը զարթնեց ու դարձավ Հայ առաքելական եկեղեցու հետևո՞րդ, սկսեց զբաղվել Կաթողիկոսի անձնական կանքով։ Ոչ, ինքը պատվեր է կատարում իրեն հոգեհարազատ ոճով՝ խորասուզվելով մարդու ինտիմ կյանք»,-ասաց Ադիբեկյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder