Խնդիր է դրված ռազմավարական մակարդակում հասնել Հայ Առաքելական եկեղեցու փաստացի ոչնչացմանը. Էդգար Էլբակյան
Քաղաքական
12:28 11/06/2025
Հայաստան

Խնդիր է դրված ռազմավարական մակարդակում հասնել Հայ Առաքելական եկեղեցու փաստացի ոչնչացմանը. Էդգար Էլբակյան

«Էն մասշտաբները, որով այս գործողություններն իրականացվում է, նույնիսկ համեմատության եզր չունի 2018 թվականի հակաեկեղեցական արշավի հետ, երբ տեղի էր ունենում Վեհարանի պղծում, կաթողիկոսին հրմշտել»,-ասաց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի կոչով «Զվարթնոց» օդանավակայանում ի աջակցություն Գարեգին Երկրորդի եկած քաղաքագետ Էդգար Էլբակյանը։

Նա շատ վտանգավոր համարեց Եկեղեցու դեմ սկսված արշավը, հատկապես՝ հետապնդած  նպատակների առումով։

«Իշխանության կողմից նպատակադրված գործողություն է  կատարվում քաղաքականապես ոչնչացնել Հայ Առաքելական եկեղեցին՝ կա՛մ զավթման միջոցով, փոխել Վեհափառ հայրապետին, կա՛մ նվիրապետական աստիճանակարգով վերից վար իրականացնել  փոփոխություններ»,-հայտարարեց քաղաքագետը։

 Էլբակյանը նշեց, որ իշխանությունը կարող է գնալ «Հակաթոռ կաթողիկոսության», երբ զուգահեռ ստեղծվում է այլ կաթողիկոսություն։

Նա հայտնեց, որ այդ քայլը իշխանություններից հեռու չէ, կարող են փողոցից հավաքել կարգալույծ եղած հոգևորականների և ասեն, որ դա է նոր գերագույն հոգևոր խորհուրդը, եպիսկոպոսաց դասը և ըստ եկեղեցական կանոնակարգի կկարողանան ընտրել եպիսկոպոսապետի՝ կաթողիկոսի։

«Հայտնի թեմն էլ նստավայր կհատկացնի, օրինակ Գեղարդի վանքը, անունը կդնեն նստավայր։ Թվում է, թե վատ երազ եմ պատմում, բայց խնդիր է դրված ռազմավարական մակարդակում հասնել եկեղեցու փաստացի ոչնչացմանը, և փորձում են տարբեր ճանապարհներով դրան հասնեն, եթե դրան էլ չհանեն, ապա կա նվազագույն նպատակ՝ հարվածել եկեղեցուն, անաստվածություն սերմանել հոգևոր հոտի մեջ»,-հայտարարեց Էդգար Էլբակյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder