Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Զվարթնոց» օդանավակայանում Գարեգին Երկրորդին դիմավորեցին ծափերով և «Վեհափառ» վանկարկումներով
«Զվարթնոց» օդանավակայանում հավաքված ժողովուրդը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին դիմավորեց ծափերով և «Վեհափառ» վանկարկումներով։
Հայոց Հայրապետի առաջարկով հնչեց «Տերունական աղոթքը», նաև կատարեցին «Երկար կյանք տուր Հայրապետին» շարականը։
Վեհափառը օդանավակայանի մուտքից մինչև մեքենայի մոտ՝ մի քանի հարյուր մետր, ոտքով անցավ՝ շփվելով հավաքված քաղաքացիների հետ։
Գարեգին Երկրորդը կոչ արեց հավաքվածներին գնալ տուն. «Առիթներ կունենաք հանդիպելու, համատեղ աղոթելու, իրարու հետ հարաբերվելու, շփվելու, մեր պատգամը փոխանցելու ձեզ։
Առաջիկա շաբաթ Արարատյան տոներն են, որն ավարտվում է Սուրբ Էջմիածնի տոնով։ Այդ առիթով նախատեսել ենք երկրպագելու համար սուրբ մասունքներ դուրս բերենք, տաճարի շուրջ զետեղենք, հավատավոր զավակները գան ու օրհնություն ստանան»։
Կրկին հնչեցին «Վեհափառ», «Վեհափառ» վանկարկումները։




Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կոչով բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են օդանավակայանում՝ դիմավորելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, ով մեկօրյա այցից հետո վերադարձավ ԱՄԷ-ից։