Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մինչև 2026 թվականը մենք պետք է այս չարիքից ազատված լինենք. Գևորգ Գալթեքյան
«Փաշինյանն ունի բազմաթիվ խնդիրներ, հատկապես արտաքին քաղաքականության դաշտում։ «Խաղաղության պայմանագիրը» ձախողված, ի սկզբանե մեռելածին է եղել, և որպեսզի շեղի հիմնական օրակարգերից, կեղծ օրակարգ է ձևավորում, այս անգամ թիրախավորելով Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին»,-ասաց ի աջակցություն Կաթողիկոս Գարեգին Երկրորդի «Զվարթնոց» օդանավակայան եկած արևելագետ Գևորգ Գալթեքյան։
Նա հայտնեց որ կաթողիկոսների և եկեղեցականների դեմ արշավը զազրելի բնույթ է կրում։
«Այդ բառապաշարն էլ թույլատրելիի բոլոր սահմանները հատում է, մեր, բոլորիս համար այն անթուլատրելի է և ցանկանում եմ միանշանակ պահանջել Փաշինյանի հրաժարականը։ Հույսով եմ, որ մինչև 2026 թվականի հերթական ընտրություններն այն կստացվի։
Մինչև 2026 թվականը մենք պետք է այս չարիքից ազատված լինենք, որովհետև հերթական ազգային ինստիտուտները քանդելու, «ազգային» բառը կրող ցանկացած ինստիտուտի դեմ թիրախավորում է գնում»,-ասաց Գևորգ Գալտեքյանը։
Արևելեգետի խոսքով՝ Ալիևը և Փաշինյանը վարում են համագործակցային խաղ ինչը վտանգավոր է և լինի իմպիչմենտով, թե փողոց դուրս գալով, պետք է հեռացնել Փաշինյանին։