Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գործընթացը ձախողված չէ, վաղուց սկսված է. Սերժ Սարգսյանը՝ իմպիչմենտի գործընթացի մասին
«Դեռևս ձեռնպահ եմ մնում այդ թեմայով խոսելուց»,- Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առիթով հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով վարչապետին իմպիչմենտ հայտնելու գործընթացի, մասնավորապես «Հայաստան» խմբակցության դիրքորոշման մասին։
Հարցին՝ ի սկզբանե դատապարտված չէ՞ այդ գործընթացը, նա պատասխանեց. «Իհարկե, ոչ, իսկ ո՞վ ասաց»։
«Գործընթացը վաղուց սկսված է։ Մենք ասացինք՝ նիստերի դահլիճ բերելու ենք, երբ ունենանք 54 պատգամավորի ստորագրություն։ 36-ը կապ չունի։ Վատ թիվ եք ասում՝ 36»,- ասաց Սերժ Սարգսյանը։


