Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ներկա դրությամբ շենքի որոշ բնակարաններում հնարավոր է բնակվել. ՆԳՆ նախարարաի տեղակալը Ճամբարակի փլուզված շենքի մասին
«Նախնական պարզվել է, որ գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել և շենքի փլուզում»,-կառավարության նիստում ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ արձագանքելով Փաշինյանի
Նրա խոսքով, նախնական սեյսմիկ գնահատական է արվել, բայց ամբողջական համալիր փորձաքննության է ենթարկվելու:
«Ներկա դրությամբ շենքի որոշ բնակարաններում հնարավոր է բնակվել՝ ըստ նախնական գնահատման, բայց, հաշվի առնելով որոշ ռիսկերը, բնակիչները դեռ չեն բնակվում»,- ասաց Մկրտչյանը՝ վստահեցնելով, որ բոլոր բնակիչների համար նախատեսված են կացարաններ և անհրաժեշտ պարագաներ, բայց մեծամասնությունը հրաժարել է կացարաններից և միայն երկու կին են հյուրատանը բնակվում:
ՆԳ նախարարի տեղակալը հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեկան վարույթ, պատճառները վերջնական կպարզվի, իսկ ոստիկանության ներկայացուցիչները տարածքում վերակարգ են իրականացնում, որպեսզի բնակիչների գույքը չկորսվի:
«Ամբողջական վնասների գնահատում ենք նախաձեռնում իրականացնել, եթե հետագայում փոխհատուցումների հարց լինի, այդ հարցերին անդրադառնալու համար»,- հավելեց նա:
Նիկոլ Փաշինյանն էլ ցավակցություն հայտնեց կատարվածի կապակցությամբ։