Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արթուր Վանեցյանի անվտանգությունն ապահովող պահնորդական ծառայության տղաներն ազատ արձակվեցին. Փաստաբան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի անվտանգությունն ապահովող պահնորդական ծառայության տղաներն ազատ արձակվեցին: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրել է, որ Քրեական ոստիկանությունը նորից նույն կեղծ պատրվակով, ապօրինի զենք կրելու սուտ կասկածանքով ձերբակալել է պահնորդական ծառայողների, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին:
Հանրային հեռուստաընկերության եթերում՝ «Հարցազրույց. Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ, Արթուր Վանեցյանը տեղի ունեցածը որակեց «խայտառակ մասկի -շոու» ու հայտարարեց. «Մենք ապօրինի զենք չունենք»։