Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ճամբարակում պայթյունի հետևանքով Երևան տեղափոխված տուժածի կյանքը փրկել չի հաջողվել
Ճամբարակում գազի պայթյունի հետևանքով Երևան տեղափոխված երեք տուժածներից մեկը մահացել է։ Այս մասին հայտնել են ԱՆ-ից՝ նշելով, որ մյուս երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բժիշկների վերահսկողության տակ են:
Այսպիսով Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասավ 6-ի:
Ավելի վաղ ԱՆ-ից հայտնել էին, որ 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության: Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: