Մեկ տարի առաջ, այս օրը` հունիսի 12-ին ոստիկանությունը տասնյակներով լուսաձայնային նռնակներ նետեց հոծ բազմության մեջ. Վարազդատ Հարությունյան
Իրավունք
13:49 12/06/2025
Հայաստան

Մեկ տարի առաջ, այս օրը` հունիսի 12-ին ոստիկանությունը տասնյակներով լուսաձայնային նռնակներ նետեց հոծ բազմության մեջ. Վարազդատ Հարությունյան

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ Վարազդատ Հարությունյանը գրում է.

«Մեկ տարի առաջ, այս օրը` հունիսի 12-ին ոստիկանությունը տասնյակներով լուսաձայնային նռնակներ նետեց Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում և դրա հարակից «Սիրահարների այգում» հավաքված խաղաղ ցուցարարների հոծ բազմության մեջ:

Դրան անմիջապես նախորդել էր «կարմիր բերետավորների» կողմից մի շարք ցուցարարների նկատմամբ խմբակային ծեծի դեպքերը, որոնց տեսաձայնագրությունները կան:

Գրեթե բոլոր լուսաձայնային նռնակները նետվել են առանց «մարդուց 2,5 մետր հեռավորության» կանոնի պահպանման: Այսինքն` հենց մարդկանց վրա:

Բուժօգնության դիմած քաղաքացիների թիվը հասել էր 101-ի: Որոշների վերքերն այնքնան խորն են եղել, որ մեկ տարի անց էլ, որոշ քաղաքացիների մարմիններին այդ նռնակներից ստացած վիրավորումների հետքերը դեռ մնացել են:

Մինչ այժմ որևէ ոստիկանի նկատմամբ որևէ քրեական հետապնդում չի իրականացվել: Չի էլ իրականացվի, քանի որ այս բռնությանը նախորդել էր ԱԺ ամբիոնից վարչապետի ելույթը, որով նա շնորհակալություն հայտնեց ոստիկանությանն ու խոստացավ «առավել սկզբունքային» ոստիկաններին գնահատել»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեկ տարի առաջ, այս օրը` հունիսի 12-ին ոստիկանությունը տասնյակներով լուսաձայնային նռնակներ նետեց հոծ բազմության մեջ. Վարազդատ Հարությունյան