Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵՄ դիտորդները կամ պետք է սկսեն աշխատել արդյունավետ, կամ պետք է գնան. Արթուր Վանեցյան
«Մենք պետք է գնահատենք իրենց՝ այստեղ գտնվելը մեզ օգուտ տալի՞ս է, թե՞ չի տալիս։ Եթե Հայաստանին օգուտ է, միանշանակ պետք է շարունակեն մնալ, եթե օգուտ չէ, պետք է գնան»,- Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց. Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին՝ 2026 թվականին իշխանության գալու դեպքում ԵՄ դիտորդներին թողնելո՞ւ են Հայաստանում։
Ընդդիմադիր գործիչն ասաց, որ ինքն այս պահին չի կարող ասել՝ օգուտ է, թե ոչ ԵՄ դիտորդների՝ Հայաստանում գտնվելը։
«Ես լսել եմ մի հայտարարություն, որ Եվրամիության դիտորդները Հայաստանի տարածքում զբաղվում են հետախուզական գործունեությամբ։ Ես հերքում դեռևս չեմ լսել։ Իհարկե, դա պետք է հերքվի կամ պարզաբանվի։
Իմ կուսակցության, իմ կարծիքը հետևյալն է՝ ցանկացած գործողություն, որը օգուտ է Հայաստանին... Ես չեմ կարող այս պահին ասել՝ օգուտ է, թե ոչ, որովհետև խորքային չգիտեմ՝ ինչ կա։ Մինչ այս պահը տեսել եմ, որ իրենք որևէ օգուտ չեն տվել, որովհետև երբ որ լինում է էսկալյացիա, կրակում են մեր սահմաններում, եվրոպական դիտորդները ոչ մի գործողություն չեն իրականացնում։
Կամ պետք է սկսեն աշխատել արդյունավետ, կամ պետք է գնան»,- ասաց Արթուր Վանեցյանը։