Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ես դեմ եմ, որ ՀՀ-ի տարածքի ներսում մեր ճանապարհները հսկվեն որևէ այլ պետության կողմից. Արթուր Վանեցյան
«Ես դեմ եմ, որ ՀՀ-ի տարածքի ներսում մեր ճանապարհները հսկվեն որևէ այլ պետության կողմից»,-Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՌԴ-ի հայտարարությունը, ըստ որի, Մեղրիով դեպի Նախիջևան գնացող ճանապարհը պետք է այդ երկրի սահմանապահ զորքերը հսկեն։
Վանեցյանն ասաց, որ եթե հայ-ռուսական պայմանագրով սահմանային հսկողությունը ռուս սահմանապահներն են իրականացնում, ապա համաձայն գործող պայմանագրի պետք է շարունակեն կանգնել։
Նա նշեց, որ կարող է դիտարկվել նաև Վրաստանի հետ սահմանի հսկամն տարբերակը, որտեղ կանգնած են միայն ՀՀ սահմանապահ զորքերը։
«Եթե Հայաստանի շահից է, որ մեր սահմանը հսկեն ռուսական սահմանապահ զորքերը, ուրեմը պետք է իրենք կանգնեն։ Այս պահին սահմանային հսկողությունն իրականացնում են ռուս սահմանապահները և եթե ճանապարհի տարածքը պայմանագրով ընկնում է իրենց պատասխանատվության գոտում, ուրեմը պետք է ռուսներն իրականացնեն սահմանային հսկողությունը, եթե չի ընկնում իրենց պատասխանատվության գոտում, ուրեմը՝ ոչ»,-հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահը։