Սոցիալական ցանցերում չհաստատված տեղեկատվություն է շրջանառվում առ այն, որ Իրանն առաջիկայում կիրականցնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան
Քաղաքական
23:52 13/06/2025
Տարածաշրջան

Սոցիալական ցանցերում չհաստատված տեղեկատվություն է շրջանառվում առ այն, որ Իրանն առաջիկայում կիրականցնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Սոցիալական ցանցերում չհաստատված տեղեկատվություն է շրջանառվում առ այն, որ Իրանն առաջիկայում կիրականցնի միջուկային զենքի փորձարկում։ Առայժմ պաշտոնական որևէ հաղորդագրություն Թեհրանից այս մասին չի տարածվել։

Հոգեբանական պատերազմի տիրույթում Իսրայելի վարչապետը դիմել է իրանցիներին՝ ապստամբելու իշխանությունների դեմ, ինչին ի պատասխան՝ Իրանի նախագահը դիմել է իսրայելցի զինվորականներին՝ կոչ անելով տապալել Նեթանյահուի ուլտրաօրթոդոքսների կառավարությունը։

Իրանական հրթիռները ակնհայտորեն խոցել են թիրախներ Իսրայելի տարածքում և հատկապես Թել-Ավիվում։ Առայժմ չկա հստակ տեղեկատվություն հարվածի կոնկրետ թիրախների վերաբերյալ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder