Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առնվազն 4 ուղղությամբ դեպի Երևան և Երևանից չեղարկվել են չվերթեր
Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո չեղարկվել են չվերթներ Երևանից և դեպի Երևան։
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի քարտուղար Լիլիթ Աղաբեկյանը Panorama.am-ին հայտնեց, որ այս պահի դրությամբ չեղարկվել են Երևան-Թել Ավիվ-Երևան, Դուբայ-Երևան-Դուբայ, Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի չվերթերը։ Նա նշեց, որ չեն կարող ասել՝ երբ կվերականգնվեն չվերթները. «Չվերթների վերականգնման վերաբերյալ հստակ ոչինչ չենք կարող ասել»։
Չեղարկված է նաև «Armenia Airways»-ի Թեհրան-Երևան-Թեհրան չվերթը։
«Զվարթնոց» օդանավակայանի էջից նույնպես տեղեկանում ենք չվերթների չեղարկումների մասին։
