Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աբու Դաբի-Երևան չվերթները ոչ թե չեղարկվել են, այլ երթուղին է փոխվել
Wizz Air ավիաընկերության Աբու Դաբի-Երևան չվերթը ոչ թե չեղարկվել է, այլ փոխվել է երթուղին՝ շրջանցելով Իրանի ու դրա հարևան երկրների օդային տարածքը։ Երթուղու փոփոխության հետևանքով ուղևորները Երևան կհասնեն նախատեսվածից մոտ 2 ժամ ուշ։
Աբու Դաբիից Երևան մեկնող օդանավի ուղևորը Panorama.am-ին հայտնեց, որ իրենց թռիչքը կկայանա ժամը 16։05-ին, Երևանում վայրէջքը նախատեսված էր 19։30-ին, սակայն երթուղու փոփոխության հետևանքով «Զվարթնոց»-ում վայրէջք կկատարեն ժամը 21։15-ին։ Այսինքն, թռիչքը 3 ժամ 25 րոպեի փոխարեն կտևի 5 ժամ 10 րոպե։

Հիշեցնենք, որ Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով Մերձավոր արևելիքի մի քանի երկրներ փակել են իրենց օդային տարածքները, ինչի հետևանքով տարբեր բազմաթիվ չվերթներ չեղարկվել են, հետաձգվել, փոխել երթուղիները։ Flightradar-ի համաձայն, այս պահին փակ են Իրանի, Իրաքի, Աֆղանստանի, Հարդանանի, Լիբանանի, Սիրիայի օդային տարածքները։

Նշենք, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից Panorama.am-ին հայտնել էին, որ չեղարկվել են Երևան-Թել Ավիվ-Երևան, Դուբայ-Երևան-Դուբայ, Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի չվերթերը։ Ավելի ուշ «Զվարթնոց» օդանավականի պաշտոնական էջում փոփոխություն կատարվեց։
