Առնվազն 4 ուղղությամբ դեպի Երևան և Երևանից չեղարկվել են չվերթեր
Հասարակություն
11:57 13/06/2025
Հայաստան

Առնվազն 4 ուղղությամբ դեպի Երևան և Երևանից չեղարկվել են չվերթեր

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո չեղարկվել են չվերթներ Երևանից և դեպի Երևան։ 

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի  քարտուղար Լիլիթ Աղաբեկյանը Panorama.am-ին հայտնեց, որ այս պահի դրությամբ չեղարկվել են Երևան-Թել Ավիվ-Երևան, Դուբայ-Երևան-Դուբայ, Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի չվերթերը։ Նա նշեց, որ չեն կարող ասել՝ երբ կվերականգնվեն չվերթները. «Չվերթների վերականգնման վերաբերյալ հստակ ոչինչ չենք կարող ասել»։  

Չեղարկված է նաև «Armenia Airways»-ի Թեհրան-Երևան-Թեհրան չվերթը։

«Զվարթնոց» օդանավակայանի էջից նույնպես տեղեկանում ենք չվերթների չեղարկումների մասին։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առնվազն 4 ուղղությամբ դեպի Երևան և Երևանից չեղարկվել են չվերթեր