Այաթոլլահ Խամենեի. Սիոնիստական ռեժիմին անկասկած տառապալի ճակատագիր է սպասվում
Քաղաքական
10:09 13/06/2025
Տարածաշրջան

Այաթոլլահ Խամենեի. Սիոնիստական ռեժիմին անկասկած տառապալի ճակատագիր է սպասվում

Այսօր լուսադեմին Իրանի դեմ Իսրայելի կողմից իրականացված ոճրագործության կապակցությամբ Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ուղերձ է հղել Իրանի մեծ ժողովրդին.։ Այդ մասին հայտնում է Irna գործակալությունը։ Ստորև ներկայացնում ենք հաղորդագրության տեքստն ամբողջությամբ.

«Իրանի մեծ ժողովուրդ! Այսօր վաղ առավոտից Սիոնիստական ​​ռեժիմն իր կեղտոտ ու արյունոտ ձեռքերով հանցագործություն կատարեց մեր հարազատ երկրում և առավել քան երբևէ ցույց տվեց իր ստոր էությունը՝ հարվածներ հասցնելով բնակելի թաղամասերին։ Թող ռեժիմը ենթարկվի խիստ պատժի. Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր ձեռքերը Ալլահի կամոք հանգիստ չեն թողնի նրան։ Հակառակորդի հարվածների արդյունքում նահատակվել են մի շարք հրամանատարներ, գիտնականներ։ Նրանց տեղակալներն ու աշխատակիցները, Ալլահի կամքով, անմիջապես կկատարեն իրենց պարտականությունը։ Սիոնիստական ​​ռեժիմն այս ոճրագործությամբ իր համար դառը ու ցավալի ճակատագիր է պատրաստել, որը անկասկած կհասնի նրան։

Սեյյեդ Ալի Խամենեի»

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այաթոլլահ Խամենեի. Սիոնիստական ռեժիմին անկասկած տառապալի ճակատագիր է սպասվում