Արմեն Մինասյան. Այդ երկիրը շատ դեպքերում հրաշալի օրինակ է ապագայի տեսլական ունեցող պետությունների համար
Քաղաքական
13:51 14/06/2025

Արմեն Մինասյան. Այդ երկիրը շատ դեպքերում հրաշալի օրինակ է ապագայի տեսլական ունեցող պետությունների համար

Ամբողջ անցած օրը աշխարհը, հետևում էր ու է Իսրայել-Իրան նոր, ծավալուն հակամարտությանը, որը սկսվեց Իսրայելի՝ Իրանի բարձրաստիճան զինվորականներին ու գիտնականներին, ավիաբազաներին, հրթիռային ու միջուկային օբյեկտներին հարվածներով։

Վերջինը պատճառ դարձավ մեկ անգամ ևս նայելու քարտեզներին՝ գնահատելու հարվածներից վնասված միջուկային օբյեկտների հեռավորությանը Հայաստանից։ Բայց առաջին բանը, որ աչք է զարնում քարտեզի վրա՝ Իսրայելի չափերն են։

Հարցս քաղաքագետ Արմեն Մինասյանին.
 
-Պարոն Մինասյան, վրդովվեցուցիչ է՝ Իսրայելի բոյին նայում ես ՝ մի մատ բան է ու այնպես չի, որ բարեկամներով է շրջապատված։ Ինչո/ւ Իսրայելի «դուխը» ելել, աշխարհ է ուտում, իսկ մեզ ուտում է Նիկոլի «դուխը»։

- Իսրայելի պետությունը և հասարակությունն իրականությունը միանգամայն այլ կերպ են ընկալում: Հազարամյակներով տառապած ժողովուրդները ոչ թե փախչում են սեփական ճակատագրից, հրաժարվում անցյալից ու ներկայի մարտահրավերներից, այլ` դրանք ընդունում են որպես առկա իրողություն, փաստ, հարմարվում են դրանց ու համարժեք արձագանքում այդ մարտահրավերներին:

Իհարկե, չեմ կարծում Իսրայելում չկան խնդիրներ ու արատներ, բայց այդ երկիրը շատ դեպքերում հրաշալի օրինակ է ապագայի տեսլական ունեցող ժողովուրդների ու պետությունների համար:

Ա.Ո.

Աղբյուրը`Panorama.am
Placeholder