Իսրայելի հարվածները ստիպել են Իրանին հրաժարվել դիվանագիտական ուղուց. Արաղչի
Քաղաքական
00:38 14/06/2025
Տարածաշրջան

Իսրայելի հարվածները ստիպել են Իրանին հրաժարվել դիվանագիտական ուղուց. Արաղչի

Իսրայելի գործողությունները ստիպել են Իրանին հրաժարվել ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի դիվանագիտական ​​ուղուց։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ուրբաթ օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Մենք դիվանագիտական ​​ուղու վրա էինք՝ խորհրդակցություններ անցկացնելով մեր օմանցի գործընկերների հետ՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլին մասնակցելու վերաբերյալ, սակայն «սիոնիստական ​​ռեժիմի» ագրեսիան մեզ ստիպել է հրաժարվել դիվանագիտական ​​ուղուց»,- իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարին հեռախոսազրույցում ասել է Արաղչին ։

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) սկսեցին «Ծագող առյուծ» անվամբ լայնածավալ գործողություն, որի շրջանակներում ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում Իրանի միջուկային ծրագրի ռազմական թիրախներին և վայրերին։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC) ավելի ուշ հայտարարեց, որ Իրանն իրականացնում է «Իրական խոստում 3» գործողությունը՝ ի պատասխան Իսրայելի հարվածների։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder