Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական
18:25 14/06/2025
Հայաստան
Բաքվից բարձրաձայնել են միջանցքի բացման կարևորության մասին. Տիգրան Աբրահամյան
«Իրան-Իսրայել նոր բախման պայմաններում, ինչպես և ենթադրվում էր, Բաքվից բարձրաձայնել են միջանցքի բացման կարևորության մասին»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա մանրամասնում է՝ թեև Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնականն այն ներկայացրել է որպես Հայաստանի համար շահեկան քայլ, այնուամենայնիվ, հարցն այն է, որ տարածաշրջանային այս թեժ իրավիճակում Ադրբեջանը փորձում է վերաթարմացնել այս խնդիրը:
«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից և միջազգային ակտորների` իրանա-իսրայելական հակամարտության վրա կենտրոնացումից, ու զարգացնել այն պահանջները, որոնք բացառապես նրանց շահերից է բխում»,-գրում է նա։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder