Տիգրան Աբրահամյան. Իրանի ներկայիս «զբաղվածությունը» վտանգավոր վիճակ է ստեղծում
Քաղաքական
09:45 14/06/2025
Հայաստան

Տիգրան Աբրահամյան. Իրանի ներկայիս «զբաղվածությունը» վտանգավոր վիճակ է ստեղծում

«Օրեր առաջ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, որ իր երկրի շնորհիվ «Զանգեզուրի միջանցքի» թեման փակվեց: Դրանից մի քանի օր անց Իրանը ռազմական գործողությունների հերթական շրջափուլը մտավ, որը բավականին ծանր օրեր է կանխատեսում ոչ միայն Իրանի, այլ մեծ տարածաշրջանի համար»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա ընդգծում է՝ այս հիշատակումը չի անում, որպեսզի դա կապի Իրանի դեմ իսրայելական ագրեսիային:

«Այստեղ խնդիրն այլ տեղ է: Եթե Իրանը եզակի կամ հիմնական երկրներից էր, ով փորձում էր կանխել ՀՀ-ի համար գլխավոր խնդիրներից մեկը` թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ քաշվող միջանցքի գաղափարը, ապա ի՞նչ իրադարձությունյուններ են սպասվում առաջիկայում:

Իհարկե, ես չեմ ելնում այն դիրքից, որ միջանցքի թեման օրակարգից հանված էր, սակայն Իրանի ներկայիս «զբաղվածությունը» վտանգավոր վիճակ է ստեղծում:

Ռեգիոնում իր մեծ դերն ունի նաև ՌԴ-ն, սակայն Մոսկվան էլ մխրճված է ռուս-ուկրաինական թնջուկում և իրավիճակը նաև այս տեսանկյունից մեզ համար առավել վտանգավոր է դառնում»,-գրում  է ԱԺ պատգամավորը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տիգրան Աբրահամյան. Իրանի ներկայիս «զբաղվածությունը» վտանգավոր վիճակ է ստեղծում