«Հայաստանում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա»
Առողջություն
12:06 14/06/2025
Հայաստան

«Հայաստանում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա»

Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիքի մարզ՝ դոզիմետրիկ չափումներ իրականացնելու նպատակով։

Կենտրոնից հայտնում են, որ չափումները կատարվել են մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Մեղրի, Ագարակ և Քաջարան համայնքներում։

Այս պահին Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել։

Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը շարունակում է իրականացնել իրավիճակի մշտական մոնիտորիգ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder