Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսրայելի հարվածները ստիպել են Իրանին հրաժարվել դիվանագիտական ուղուց. Արաղչի
Իսրայելի գործողությունները ստիպել են Իրանին հրաժարվել ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի դիվանագիտական ուղուց։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ուրբաթ օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Մենք դիվանագիտական ուղու վրա էինք՝ խորհրդակցություններ անցկացնելով մեր օմանցի գործընկերների հետ՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլին մասնակցելու վերաբերյալ, սակայն «սիոնիստական ռեժիմի» ագրեսիան մեզ ստիպել է հրաժարվել դիվանագիտական ուղուց»,- իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարին հեռախոսազրույցում ասել է Արաղչին ։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) սկսեցին «Ծագող առյուծ» անվամբ լայնածավալ գործողություն, որի շրջանակներում ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում Իրանի միջուկային ծրագրի ռազմական թիրախներին և վայրերին։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC) ավելի ուշ հայտարարեց, որ Իրանն իրականացնում է «Իրական խոստում 3» գործողությունը՝ ի պատասխան Իսրայելի հարվածների։