Իրանի դեմ ռազմական արշավի ամբողջ ծանր հարվածները հասցվել են հենց ներսից. Քաղաքագետ
Քաղաքական
11:11 14/06/2025
Տարածաշրջան

Իրանի դեմ ռազմական արշավի ամբողջ ծանր հարվածները հասցվել են հենց ներսից. Քաղաքագետ

«Երեկվա իրադարձությունները եթե ամփոփենք, ապա պարտադիր պետք է խոսել Իրանի անվտանգային համակարգի հիմնական բացի` ներքին գործակալական ցանցի առկայության մասին, որը գլոբալ խնդիր է Իրանի ամբողջ անվտանգային ճարտարապետության համար»,-գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը։

Նրա խոսքով, Իսրայելի հաջողությունների հիմքը Իրանի ներսում Իսրայելին ծառայող գործակալական ցանցն է։

«Դեռ նախորդ հարձակումների ժամանակ ակնհայտ էր, որ Իրանում կան Իսրայելի համար ծառայող լրտեսական և դիվերսիոն խմբեր։ Սակայն ցավոք սրտի, Իրանը փաստորեն չկարողացավ լուծել ներքին անվտանգության այս ամենակարևոր բաղադրիչը։

Ակնհայտ է դառնում նաեւ Ադրբեջանի տեղը և դերը իսրայելական ռազմավարության մեջ։ Իրանը որքան էլ փորձի սիրաշահել, Իսրայելի հենակետը հենց Ադրբեջանն է, և գոտկատեղից ներքև հարվածը հենց Ադրբեջանի կողմից է հասցվելու։

Մյուսը` Ադրբեջանի հավակնություններն են հյուսիսային Իրանի նկատմամբ, որը հովանավորվում է Իսրայելի կողմից։ Ի վերջո` Ադրբեջան-Իսրայել համագործակցության մեխը հենց փոխադարձ շահն է` «տարածքներ Ադրբեջանին, բազա-հենակետեր Իսրայելին» սկզբունքով։

«Ինչպես նաև` ներքին գործակալական շղթան, որը հիմնականում Ադրբեջանի հատուկ ծառայությունների միջոցով կամ գործակցությամբ է կառուցվել։

Իրանի դեմ ռազմական արշավի ամբողջ ծանր հարվածները հասցվել են հենց ներսից` տեղում գործող խմբերի միջոցով։

Այնպես որ, Իրանը իսկապես կարիք ունի լրջագույն ներքին աշխատանքների...

Հ.Գ. Նկարը Իրանում ձերբակալված «Մոսսադ»-ի գործակալներից մեկի մեքենան է, որը ըստ իրանական լրատվամիջոցների տեղափոխելիս է եղել կամիկաձե ԱԹՍ սարքեր»,-գրում է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանի դեմ ռազմական արշավի ամբողջ ծանր հարվածները հասցվել են հենց ներսից. Քաղաքագետ