Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իսրայելի կողմից Թեհրանում բնակելի շենքին հասցրած հարվածի հետևանքով 60 մարդ է զոհվել, այդ թվում՝ 20 երեխա։ Այս մասին գրում է CNN-ը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները։
Իրանական հեռուստատեսությունը ուղիղ եթերում ցուցադրել է, թե ինչպես են աշխատողները հեռացնում Թեհրանի «Շահրակ-ե Շահիդ Չամրան» բնակելի համալիրի 14-հարկանի շենքի ավերակները: Տեղում գտնվող լրագրողի խոսքով՝ բնակելի շենքում զոհվել է 20 երեխա, այդ թվում՝ ընդամենը 6 ամսական նորածիններ։
Ըստ որոշ տեղեկությունների՝ տասը դիակ մնում է փատակներում։ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին ուրբաթ օրը հայտարարել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 78 մարդ։ Պարզ չէ՝ արդյոք բնակելի շենքում զոհված 60 անձինք ընդգրկված են այդ թվում, թե՞ ոչ։