Իրանցի պրանկերները զանգահարել են Իսրայելի բնակիչներին ու ներկայացել որպես Իսրայելի թիկունքի ծառայության աշխատակիցներ
Քաղաքական
18:15 14/06/2025
Տարածաշրջան

Իրանցի պրանկերները զանգահարել են Իսրայելի բնակիչներին ու ներկայացել որպես Իսրայելի թիկունքի ծառայության աշխատակիցներ

«Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ իրանցի պրանկերները զանգահարել են Իսրայելի բնակիչներին և ներկայանալով Իսրայելի թիկունքի ծառայության աշխատակիցներ, նրանցից ստացել լուսանկարներ և տեսանյութեր իրանական հրթիռային հարվածների խոցված թիրախներից և հարակից վայրերից»,-այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով, նշված նյութերի մի մասը, հավանաբար, օգտագործվել է քարոզչական, իսկ մյուսը՝ հետագա հարվածները ճշգրտելու նպատակով։ Այս կապակցությամբ Իսրայելի թիկունքի ծառայությունը կրկին հորդորել է իր քաղաքացիներին որևէ նյութ կամ տեղեկություն չտրամադրել հեռախոսի միջոցով։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանցի պրանկերները զանգահարել են Իսրայելի բնակիչներին ու ներկայացել որպես Իսրայելի թիկունքի ծառայության աշխատակիցներ