Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ստեղծվել է առողջապահության նախարարի «սրտի» էթիկայի հանձնաժողովը. Անուշ Պողոսյան
Էթիկայի հանձնաժողովի անդամի ընտրության համար մրցույթն անցկացվել էր օրենսդրական կոպիտ խախտումներով՝ մրցույթը կազմակերպելիս հաշվի չէր առնվել մասնակիցների թիվը, խախտվել է Էթիկայի հանձնաժողովի անդամների մրցութային ընտրության կարգը, էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը, գործերի քննության կարգը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձևը հաստատելու մասին առողջապահության նախարարի 75 Ն հրամանի բազմաթիվ կետեր, մասնակիցները զրկված են եղել բողոքարկման հնարավորությունից:
Այս մասին 168TV-ի «Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ օրենքի պահանջով՝ Առողջապահության նախարարության կողմից Էթիկայի հանձնաժողովի անդամի ընտրության համար 19.05.2023 թվականին հայտարարվել էր մրցույթ:
«Այսպիսով ստեղծվել է ոչ թե էթիկայի հանձնաժողով, այլ առողջապահության նախարարի «սրտի» էթիկայի հանձնաժողով, որի «հովանավորն է» Առողջապահության նախարարի տեղակալը»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Վերջինիս խոսքով՝ 2023 թվականին ընթացակարգային խախտումներով ստեղծված Էթիկայի հանձնաժողովի նախագահը, որը 2 տարում ընդամենը քննել է 8 դեպք, այժմ որոշել է վճարովի էթիկա սովորեցնել։
«Սկզբից ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշմամբ «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառում է շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող պարտադիր միջոցառումների ցանկում, այնուհետ Լենա Նանուշյանի «թեթև» ձեռքով ստեղծված Էթիկայի հանձնաժողովի նախագահը սկսում է փող աշխատել։ Ի դեպ, սիրելի բուժաշխատողները 6 կրեդիտի համար կվճարեն 10.000 դրամ՝ կամավոր պարտադիր սկզբունքով, դա էլ իրենց բաժինն է»,- ասաց Անուշ Պողոսյանը: