Իսրայելի իշխանության արկածախնդրությունն ու միլիտարիստական ձգտումները ծանր հարված են հասցնում ոչ միայն տարածաշրջանին. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
17:03 15/06/2025
Հայաստան

Իսրայելի իշխանության արկածախնդրությունն ու միլիտարիստական ձգտումները ծանր հարված են հասցնում ոչ միայն տարածաշրջանին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Թեև Ադրբեջանի իշխանությունը պաշտոնական մակարդակում փորձում է ցույց տալ, թե մտահոգված է Իրանի շուրջ ստեղված իրադրությամբ, սակայն քարոզչական մակարդակում նկատելի է այն սարկազմն ու հակաքարոզչությունը, որն Իրանի դեմ է կիրառվում:

Ի դեպ, իրանական կողմից էլ հիշեցումներ կան, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում, որով ուղիղ ակնարկ է արվում իսրայելական գործողություններում Ադրբեջանի մասնակցությանը:

Իսրայելի ռազմաքաղաքական իշխանության արկածախնդրությունն ու միլիտարիստական ձգտումները ծանր հարված են հասցնում ոչ միայն տարածաշրջանին, այլ հարվածների երկու կողմերում գտնվող ժողովուրդներին»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder