Իրանը հայտնում է, թե խոցել է չորրորդ իսրայելական F-35 կործանիչը
Քաղաքական
23:05 16/06/2025
Աշխարհ

Իրանը հայտնում է, թե խոցել է չորրորդ իսրայելական F-35 կործանիչը

Իրանի ՀՕՊ ուժերը երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզի երկնքում ոչնչացրել են իսրայելական F-35 կործանիչ։ Լուրը հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

Իրանական կողմի տվյալներով՝ սա հակամարտության սկզբից ի վեր խոցված չորրորդ F-35-ն է։

Հունիսի 14-ի առավոտյան Mehr պետական ​​գործակալությունը հրապարակել է ամերիկյան արտադրության իսրայելական F-35 կործանիչի ենթադրյալ բեկորների լուսանկարը, որը, ըստ իրանական իշխանությունների, խոցվել է հունիսի 13-ին։ Լուսանկարում երևում են կործանիչի ֆյուզելաժը և ծխացող ծայրակալը։

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսեց «Ծագող առյուծ» գործողությունը՝ հարվածելով Իրանի միջուկային և ռազմական օբյեկտներին։ Հիշեցնում է «Գազետա ռու»։

Նույն օրվա երեկոյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց պատասխան գործողության մեկնարկի մասին։ Այն կոչվում էր «Ճշմարիտ խոստում 3»։ Մարտական ​​գործողությունների ընթացքում Իսրայելի դեմ հրթիռային հարվածներ են հասցվել։ Երկու երկրներում էլ հարվածներից տուժել են քաղաքացիական անձինք։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder