Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրան-Իսրայել հակամարտությունը կարող է ազդել դեպի Հայաստան մատակարարումների վրա, չենք շտապում եզրակացություններ անել․ ֆինանսների նախարար
«Իրան-Իսրայել հակամարտությունը կարող է ազդել մատակարարումների վրա, քանի որ մեր տնտեսության լոգիստիկայի մի մասը նաև կապված է Իրանից մատակարարումների հետ»,- ասուլիսում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Ըստ նրա, դրանք կարող են խաթարվել, երկարել, թանկանալ և այլն. «Եթե իրավիճակն այնպես սրվի, որ միջազգային ներդրողները Հայաստանը նույնպես սկսեն համարել ռիսկային միջավայր ներդրումներ կատարելու համար, դա արդեն կարող է ազդել տոկոսադրույքի վրա։ Բազմաթիվ են գործոնները, որոնք կարող են ազդել։
Մենք պետք է հետևենք զարգացումներին և հընթացս հասկանանք, թե ինչ պետք է անենք, եթե կարող ենք անել որոշ բաներ, որոնք կմեղմեն այդ ազդեցությունները»։
Վ.Հովհաննիսյանը նաև նշեց, որ կան երևույթներ, որոնք բացասական կարող են ազդել Հայաստանի վրա, կան երևույթներ, որոնք կարող են դրական ազդել. «Շատ բան կախված է սրացման աստիճանից, տևողությունից»։
«Մենք չենք շտապում եզրակացություններ անել։ Մեր անելիքները մնում են նույնը։ Անելիքների հետ կապված տարբերություն չկա։ Իհարկե, մեր գործընկերները նաև էկոնոմիկայի նախարարությունում զբաղվում եմ մեր լոգիստիկ մատակարարումների հետ կաված հարցերով, որոնք Իրանի միջոցով են տեղի ունենում, թե ինչպես կարելի է կազմակերպվել այս միջավայրում։ Պատասխանն անմիջապես չեմ կարող տալ, անմիջական ներգրաված չեմ այդ աշխատանքներում»,- ասաց նախարարը։