Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատունը վնաս է կրել հրթիռի բեկորներից
Քաղաքական
09:26 16/06/2025
Աշխարհ

Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատունը վնաս է կրել հրթիռի բեկորներից

Հրթիռներից մեկն ընկել է  Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատան մոտ։ Այս մասին հայտնել է իսրայելական Ynet պորտալը։

«Հրթիռներից մեկը ընկել է Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատան համալիրի տարածքի մոտ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, պորտալը չի ​​նշում, թե որ երկրի հրթիռի մասին է խոսքը։

Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին հայտնել է, որ Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատունը աննշան վնաս է կրել իրանական հրթիռի մոտիկից պայթյունի հետևանքով, աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։

«Մեր դեսպանատունը և ԱՄՆ հյուպատոսությունը Իսրայելում այսօր պաշտոնապես փակ կմնան... Թել Ավիվում գտնվող դեսպանատան գրասենյակի մոտ Իրանի հրթիռային հարվածներից որոշ աննշան վնասներ են գրանցվել, սակայն ԱՄՆ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել», - գրել է Հաքաբին իր սոցցանցերի էջում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատունը վնաս է կրել հրթիռի բեկորներից