Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի ՀՕՊ ուժերը երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզի երկնքում ոչնչացրել են իսրայելական F-35 կործանիչ։ Լուրը հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
Իրանական կողմի տվյալներով՝ սա հակամարտության սկզբից ի վեր խոցված չորրորդ F-35-ն է։
Հունիսի 14-ի առավոտյան Mehr պետական գործակալությունը հրապարակել է ամերիկյան արտադրության իսրայելական F-35 կործանիչի ենթադրյալ բեկորների լուսանկարը, որը, ըստ իրանական իշխանությունների, խոցվել է հունիսի 13-ին։ Լուսանկարում երևում են կործանիչի ֆյուզելաժը և ծխացող ծայրակալը։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսեց «Ծագող առյուծ» գործողությունը՝ հարվածելով Իրանի միջուկային և ռազմական օբյեկտներին։ Հիշեցնում է «Գազետա ռու»։
Նույն օրվա երեկոյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց պատասխան գործողության մեկնարկի մասին։ Այն կոչվում էր «Ճշմարիտ խոստում 3»։ Մարտական գործողությունների ընթացքում Իսրայելի դեմ հրթիռային հարվածներ են հասցվել։ Երկու երկրներում էլ հարվածներից տուժել են քաղաքացիական անձինք։