Ինչքան պատերազմը երկար շարունակվի, այնքան Հայաստանի համար անկանխատեսելի հետևանքների թիվը կավելանա. Սերժ Սարգսյան
Քաղաքական
16:53 17/06/2025
Հայաստան

Ինչքան պատերազմը երկար շարունակվի, այնքան Հայաստանի համար անկանխատեսելի հետևանքների թիվը կավելանա. Սերժ Սարգսյան

 «Ինչքան պատերազմը երկար շարունակվի, այնքան Հայաստանի համար անկանխատեսելի հետևանքների թիվը կավելանա»,- դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ- Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե  Հայաստանն ի՞նչ նոր մարտահրավերների կբախվի՝ հաշվի առնելով  Իրան-Իսրայել հակամարատությունը։

Իսկ թե ինչպե՞ս պետք է Հայաստանը դիմագրավի մարտագրավերներին հարցին ի պատասխան՝  նա ասաց. «Կազմակերպչական աշխատանքով, բոլոր մարմինները մոբիլիզացվելով»։  

Իպիչմենտի գործընթացի մասին հարցին, մասնավորապես, տեղից չի շարժվում, ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց. «Իսկ դուք ամբողջովին ծանո՞թ եք պրոցեսին, որ նման կանխատեսում եք անում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչքան պատերազմը երկար շարունակվի, այնքան Հայաստանի համար անկանխատեսելի հետևանքների թիվը կավելանա. Սերժ Սարգսյան