Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մի քանի ամիս նվազելուց հետո, մայիսին զբոսաշրջիկների թիվն աճել է. ԿԲ նախագահ
«Մի քանի ամիս նվազելուց հետո, մայիսին զբոսաշրջիկների թիվն աճել է»,-հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Ասելով, որ չի կարող նշել, թե ինչպիսին է եղել զբոսաշրջիկների բաշխվածությունը տարբեր երկրների կտրվածքով՝ ԿԲ նախագահը միևնույն ժամանակ ենթադրեց, որ նաև ՌԴ-ից զբոսաշրջիկների հոսքն է ավելացել նախորդ տարվա մայիսի համեմատ։
«Մենք ունենք մի քանի ուղղություններ՝ Չինաստան, Կորեա, ճապոնիա, Արաբական երկրներ, որոնցից հոսքերը փոքր են ծավալներով, բայց իրենց աճի տեմպը բավականին բարձր է»,-ասաց ԿԲ նախագահը և հույս հայտնեց, որ Հայաստան ժամանողների մեջ կլինի նաև կառուցվածքային փոփոխություններ։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ Գալստյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա վերջի համեմատ հիփոթեքային վարկավորման աճը ապրիլին կազմել է 2.8 %, շատ ավելի է մեծացել սպառողական վարկերի ծավալը, սակայն այն գնաճային ռիսկ չի համարվում։