Թրամփը կլքի G7 գագաթնաժողովը՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու համար
Քաղաքական
09:15 17/06/2025
Աշխարհ

Թրամփը կլքի G7 գագաթնաժողովը՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաղաժամ կլքի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովը և կմեկնի Վաշինգտոն։ Bloomberg-ի հաղորդմամբ,  լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։

CNN-ի հաղորդմամբ, Թրամփը հայտարարել է, որ պետք է «հնարավորինս շուտ» վերադառնա Վաշինգտոն։

Forbes-ի հաղորդմամբ, Սպիտակ տան մամուլի քարտուղարը լրագրողներին հայտնել է, որ նախագահ Թրամփը հունիսի 16-ի երեկոյան (հունիսի 17) կվերադառնա Վաշինգտոն՝ «որպեսզի կարողանա հասցնի լուծել շատ կարևոր հարցեր»։ Fox News-ի լրագրող Լոուրենս Ջոնսը X սոցիալական ցանցում հայտնել է, որ Դոնալդ Թրամփը հրամայել է Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստ անցկացնել։ Նրա խոսքով, նախագահը Վաշինգտոն կմեկնի G7 երկրների ղեկավարների հետ ընթրիքից անմիջապես հետո։

«Նա հրամայել է Ազգային անվտանգության խորհրդին պատրաստ լինել Iրավիճակային սենյակում», - գրել է լրագրողը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում ասել էր. «...Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Ես դա ասել եմ ու կրկնել եմ։ Բոլորը պետք է անհապաղ լքեն Թեհրանը»։


 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder