Արդեն իսկ ի հայտ են եկել լոգիստիկ խնդիրներ․ փոխվարչապետը՝ Իրան-Իսրայել հակամարտության հետևանքների մասին
Քաղաքական
17:40 18/06/2025
Հայաստան

Արդեն իսկ ի հայտ են եկել լոգիստիկ խնդիրներ․ փոխվարչապետը՝ Իրան-Իսրայել հակամարտության հետևանքների մասին

«Արդեն իսկ ի հայտ են եկել լոգիստիկ խնդիրներ», - ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝  պատասխանելով Իրան-Իսրայել հակամարտության՝ Հայաստանի վրա հնարավոր հետևանքների վերաբերյալ հարցին։

Նա նշեց, որ բոլոր պոտենցիալ խնդրիները մոնիտորինգի տակ են։

«Այո, և փախստականների, և լոգիստիկ, և էներգետիկ խնդիրներ չի կարելի բացառել։ Պետք է մշակել սցենարներ, որոնք ինչ-որ պահի կարող են պետք լինել,   բայց կարող է և պետք չլինել։ Մենք այդ հարցերը պահում ենք ուշադրության կենտրոնում, մշակում ենք այս կամ այն  սցենարներից ելնելով գործողությունների պլաններ»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder