Այստեղ եմ՝ Սամվել Կարապետյանի կողքին կանգնելու համար. Ռազմիկ Ամյան
Հասարակություն
13:48 18/06/2025
Հայաստան

Այստեղ եմ՝ Սամվել Կարապետյանի կողքին կանգնելու համար. Ռազմիկ Ամյան

«Այստեղ եմ՝ Սամվել Կարապետյանի կողքին կանգնելու համար»,-  լրագրողներին ասաց երգիչ Ռազմիկ Ամյանը, ով ևս միացել է ՔԿ-ի դիմաց հավաքված անձանց՝ ի պաշտպանություն գործարար, բարերար Սամվել Կարապետյանի։

«Ուզում ենք մի վայրկյան շուտ նրան ազատության մեջ տեսնել և համաձայն եմ նրա ասած ամեն մի տառի հետ»,- ասաց Ամյանը:

Դիտարկմանը՝  Ս.Կարապետյանին սահմանադրական կարգի տապալման մեջ են մեղադրում, Ամյանն ասաց. «Տասնամյակներ շարունակ նա հայ ժողովրդի կողքին է եղել, դրա մասին չե՞նք ուզում խոսել»։

Ամյանը նշեց, որ ինքը կիսում է  Սամվել Կարապետյանի հայտարարությունը եկեղեցու մասին։

«Եթե ես համաձայն եմ պարոն Կարապետյանի մոտեցմանը, այդ ամենն ասում է։ Ես միայն իրեն եմ լսում»,- ասաց Ամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում եկեղեցու դեմ արշավին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder