Սամվել Կարապետյանի դուստրը հայտարարություն է տարածել
Հասարակություն
13:24 18/06/2025
Հայաստան

Սամվել Կարապետյանի դուստրը հայտարարություն է տարածել

Հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևը սոցիալական ցանցի իր էջերում հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր իրենց ընտանիքի կողքին են։

«Բայց այսօր պետք են ոչ միայն բառեր։ Մեր ընտանիքը միշտ եղել է մեր ընտանիքի ժողովրդի կողքին։ Երկրի համար ամենաբարդ պահերին մենք պաշտպանել են արդարությունը։ Մենք սպասում ենք իմ հայրիկի բոլոր աջակիցներին ՔԿ-ի ենքի մոտ՝ Մազմանյան 5 հասցեում։ Թող բոլորը տեսնեն՝ նա մենակ չէ։ Մենք մենակ չենք։ Հիմա վճառվում է ոչ միայն մեր ճակատագիրը»,-գրել է նա։ Հիշեցնենք, որ այսօր Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքրի 422 հոդվածի 2-րդ մասի հատկանաիշներով։ Այն վերաբերում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին։

Փաստաբաների խոսքով, մեղադրանքն ապօրինի է, Ս. Կարապետյանը չի ընդունում մեղքը։ ՔԿ-ն պատրաստվում է Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման  միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան։

Հիշեցնենք, որ Հայաստանում ու դրա սահմաններից դուրս հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամաբ հետապնդումները սկսկել են Նիկոլ Փաշինյանի միջամտությամբ, այն բանից հետո, երբ Սամվել Կարապետյանն իր աջակցությունը հայտնեց եկեղեցուն։

Նույն հայտարարության մեջ նա նաև նշել էր.

«Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։

Ահա սա են համարում իշխանությունը զավթելու հրապարակային կոչ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder