Ռուսաստանում կան որոշակի շրջանակներ, որոնք այս հիբրիդային պատերազմի հետևում են կանգնած. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի հայտարարության մասին
Քաղաքական
12:26 18/06/2025
Հայաստան

Ռուսաստանում կան որոշակի շրջանակներ, որոնք այս հիբրիդային պատերազմի հետևում են կանգնած. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի հայտարարության մասին

«Ես փոխադարձ վստահության վրա հիմնված շատ սերտ աշխատանքային հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահի և կառավարության ղեկավարի հետ»,-Աժ-ում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նման ձևով արձագանքեց լրագրողի հարցին, որ թե իշխանական թևի իր կողմնակիցները Սամվել Կարապետյանի հայտարարությունը գնայատում են, որպես ՌԴ-ից իր իշխանության դեմ սկսված հիբրիդային պատերազմ։

«Ես չեմ կարող հավատալ, որ Կրեմլից, կամ ՌԴ կառավարությունից՝ «Սպիտակ տնից»  կարող է Հայաստանի դեմ նման գործողություններ տեղի ունենալ,  բայց չեմ բացառում և մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանում, այնուամենայինիվ, կան որաշակի շրջանակներ և, ընդ որում, ոչ միայն Ռուսաստանում, կան այդպիսի շրջանակներ, ես վստահ եմ, որ կոնկրետ այս դեպքում այլ երկրներում էլ կան շրջանակներ, որոնք այս հիբրիդային գործողությունների և պատերազմի հետևում են կանգնած»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ ունի բոլոր կարողությունները կառավարելու այդ «հիբրիդային ռիսկերը» և ոչ միայն հիբրիդային ռիսկերը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder